ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Արգիշտի Քյարամյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է Փաշինյանի որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայկ Գրիգորյանը կազատվի ՔԿ նախագահի պաշտոնից. նրա փոխարեն կնշանակվի Արգիշտի Քյարամյանը: