Կառավարության որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է
1. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ Հայկ Գրիգորյանն ազատվել է ՀՀ ՔԿ նախագահի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է
1. Հայկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Արգիշտի Քյարամյանը 2020 թ. դեկտեմբերի 24-ից զբաղեցնում էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, նախկինում զբաղեցրել է Պետական վերահսկողական ծառայության պետի, նաև՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները: