Հուլիսի 12-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում հանդիպել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ:
Հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահին են ներկայացվել իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքը, ինչպես նաև տեղահանվածներին տրամադրվող 68-հազարական և որպես վարձավճար տրամադրվող 30-հազարական դրամների կարգի և ընթացքի մասին տեղեկատվություն: Արթուր Թովմասյանը կարծիք է հայտնել՝ առնվազն մինչև տարեվերջ տեղահանված արցախցիներին 68-հազարական դրամի տրամադրման գործընթացի շարունակականության օգտին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախից տեղահանված և ՀՀ-ում ապաստանած մոտ երեք հարյուր շրջանավարտների հետագա ճակատագրի հարցը, ինչպես նաև առաջին դասարան հաճախող երեխաների հաշվառման խնդիրը:
Որոշում է կայացվել առաջին դասարանցիներին տրամադրել դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: