Վրաստանից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ լրագրողներն ու ընդդիմադիրները ներխուժել են խորհրդարանի նիստերի դահլիճ՝ պահանջելով հանդիպում պատգամավորների հետ՝ դեպքի վայրից հայտնում է Sputnik Georgia-ի թղթակիցը:
Իրավիճակը խորհրդարանում լարված է, լիագումար նիստը տապալվել է, նիստերի դահլիճում քաշքշուկ է սկսվել: Ընդդիմության ներկայացուցիչները զբաղեցրել են խորհրդարանի խոսնակի տեղը, ամբիոնում ամրացրել են Վրաստանի և Եվրամիության դրոշները և պահանջում են կառավարության հրաժարականը: Ցուցարարները կարծում են, որ իշխանությունները պետք է պատասխան տան այն բանի համար, որ նրանք անկարգությունների ժամանակ չեն պաշտպանել իրենց քաղաքացիներին:
Անվտանգության ծառայության աշխատակիցները փորձում են դահլիճ ներխուժածների մեծ մասին հանել տարածքից: