2022 թ. հունվարի 1-ից աշխատանքի թույլտվության նոր համակարգ կկիրառվի օտարերկրացիների համար՝ հայտնում են Հայաստանի միգրացիոն ծառայությունից:
Միգրացիոն ծառայության կողմից մշակված համակարգն ամբողջությամբ էլեկտրոնային է, թվայնացված է թույլտվության տրամադրման ողջ գործընթացը, ինչը խնայելու է գործատուների ժամանակն ու դյուրացնելու է ընթացքը:
Փաստաթղթաշրջանառության ամբողջ ծավալը թվայնացված է, և գործատուն անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու է դրանք համակարգ վերբեռնելու միջոցով:
Դյուրացված է վարչարարությունը, ընթացակարգը պարզեցված է:
Գործընթացի տարբեր բաղադրիչների ժամկետները կրճատվել են, ինչի շնորհիվ գործատուն օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն կկարողանա ստանալ մեկ ամսվա ընթացքում՝ ներկայումս գործող երկու ամսվա փոխարեն: