Ադրբեջանում ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելու պաշտոնական Բաքվի հրավերից: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախօրեին ադրբեջանական կառավարությունը 46 երկրի դեսպանների հրավիրել էր այցելել Ֆիզուլի (Վարանդա) և Շուշի: Սակայն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները բացակայել են: Դեսպաններին ուղեկցել է Ալիևի արտաքին քաղաքականության հարցով օգնական Հիքմեթ Հաջիևը: Նա ասել է, թե հրավերն ու այցելությունը կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով:
Ադրբեջանական լրատվամիջոցները ուղևորությունից երեք դեսպանների հրաժարումը անվանել են «դեմարշ» և երեք գերտերություններին մեղադրել «հայամետ» դիրքորոշման մեջ։