Հուլիսի 11-ին՝ ժամը 17։10-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Սիսական փողոցի տներից մեկում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է հողաշերտի տակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տան նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հողաշերտը փլվել է, ինչի հետևանքով Ս․ Ա․-ն (ծնված 1988 թ․) մնացել է հողաշերտի տակ:
Փրկարարները դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: