Աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրոյի աջակցություն Հայաստանին՝ Եվրոպական միությունից: ԵՄ-ն Հայաստան է բերել հսկայական ծրագիր՝ պատերազմի ու քովիդի հետևանքները հաղթահարելու համար՝ տրանսպորտային կապակցվածություն, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկա, թվային վերափոխում, աջակցություն փոքր ու միջին ձեռնարկություններին:
Առաջնահերթությունը տրվելու է մարզերում կանանց հիմնած էկոբիզնեսներին: Գումարի մի մասն էլ կծախսվի Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության համար: Առանձին ուշադրության է արժանացել Սյունիքը:
Եվրոպայի՝ շռայլ աջակցության ու Հայաստանում դիրքերն ամրապնդելու մտադրության մասին Արթուր Խաչատրյանի ռեպորտաժը: