Արևով հարուստ Հայաստանում մինչև 2025 թվականը կկառուցվի 200 մեգավատտ հզորությամբ արևային կայան: Տարածաշրջանի ամենամեծ ֆոտովոլտային կայանը մոտ է լինելու Թալին քաղաքին: Ծրագիրը ներդրումային է՝ 174 միլիոն դոլար արժողությամբ:
Բնական, վերականգնվող ռեսուրսով աշխատող կայանը մի քիչ կնվազեցնի երկրի կախվածությունը գազից: Հայաստանը նախատեսում է մինչև 2030 թվականը արևային էներգետիկայի չափաբաժինը հասցնել 15 տոկոսի:
Արևի ուժից առավելագույն օգուտ քաղելու մասին Մայա Խաչատրյանն է պատմում: