ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է «Սմարթ Սոլուշնս» ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեության ընդհանուր ուղղություններին ու մատուցվող ծառայություններին, զրուցել կազմակերպության աշխատակիցների հետ:
Ընկերության տնօրեն Սերգեյ Պետրոսյանը նախարարի պաշտոնակատարին ներկայացրել է իրենց կողմից մատուցվող ծառայությունների առանձնահատկությունները, ոլորտի զարգացմանը խթանող և խանգարող մի շարք հարցեր: Քննարկվել են անկանխիկ վճարման համակարգերի զարգացման, դրանց առավելություններին և թերություններին վերաբերող հարցեր:
Նախարարի պաշտոնակատարը կարևորել է համակարգի դերը մարդկանց կյանքն առավել հեշտացնելու առումով, հատկապես գյուղաբնակների շրջանում նմանատիպ համակարգերի տարածվածությունն ու հասանելիության ապահովումը: «Սմարթ Սոլուշնսը» հանդիսանում է PAX Technology limited ընկերության ներկայացուցիչը Հայաստանում: