Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Դեռ հուլիսի 8-ին Փարամազյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ-ի Քննչական դեպարտամենտ:
Երեկ նրան մեղադրանք է առաջադրվել Խարդախությանը օժանդակելու կամ կազմակերպելու, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար:
Այսօր դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը: