Հուլիսի 8-9-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1․1 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 9000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 8000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 4000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ,
Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 500 քմ, Այնթապ գյուղում՝ 10 հա, Մխչյան գյուղում՝ 5000 քմ, Նոր Կյուրին գյուղում՝ 2000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 9000 քմ, Մուղնի գյուղում՝ 500 քմ,
Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում՝ 500 քմ, Տարոնիկ գյուղում՝ 10 հա,
Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում՝ 3 հա,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1․65 հա, Աբովյան քաղաքում՝ 200 քմ, Զովունի գյուղում՝ 700 քմ,
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 500 քմ,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 500 քմ, Ազատեկ գյուղում՝ 1 հա,
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ 5 հա, Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ 700 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 36.3 հա: