Գյումրու Լեգենդար շոգեքարշը, որը որպես թանգարանային ցուցանմուշ երկար տարիներ տեղակայված էր Գյումրիի կայարանի բակում, տեղափոխվում է կայարանամերձ հրապարակ: Դրա համար պահանջվեց մոտ 200 մետր երկաթգիծ, մի քանի տասնյակի հասնող աշխատուժ և ուղիղ երկու օր։ Ա
ռաջարկը Գյումրու քաղաքապետինն էր, Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության մասնագետները համաձայնեցին տեղափոխել։ Նախանցած դարի շոգեքարշը, որն ստեղծվել 1899 թվականին՝ հատուկ հայկական երկաթուղում աշխատելու համար, հիմա արդեն իր հատուկ տեղն ունի Գյումրու կայարանամերձ հրապարակում։
Զուգահեռ՝ կայարանամերձ հրապարակում կոմունիկացիոն խնդիրներն են լուծում։ Այս տարածքի համար ջրահեռացման նոր ցանցի կառուցումն առաջնահերթություններից մեկն է՝ հաշվի առնելով այն իրավիճակները, որոնք ստեղծվում են հորդառատ անձրևներից հետո։ Ամեն անգամ կայրանամերձ հրապարակն ու հարևանությամբ գտնվող բոլոր շինությունները հայտնվում են ջրի մեջ։
Նախատեսվում է կայարանամերձ հրապարակի կապիտալ ասֆալտապատում։ Այգին հիմնովոին կբարեկարգվի։ Կգործարկվեն շատրվանները և կտեղադրվեն նոր ցայտաղբյուրներ, նստարաններ, կանցկացվի լուսավորություն։
Ամբողջ ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով։ Ժամկետը վեց ամիս է, աշխատանքները կավարատվեն, և Կայարանամերձ հրապարակն այգով գյումրեցիներին շահագործման կհանձնեն դեկտեմբեր ամսին։ Վերակառուցման ծրագրի նախահաշվարկային արժեքը կազմում է 363 մլն դրամ։