Հանրապետության տարածքում հուլիսի 11-15-ին, հիմնականում կեսօրից հետո և գիշերն առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հուլիսի 11-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Հուլիսի 11-15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մանրամասները՝ տեսանյութում: