Հանրապետության տարածքում հուլիսի 10-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 11-14-ը՝ հիմնականում կեսօրից հետո և գիշերն առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հուլիսի 10-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հուլիսի 11-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 10-14-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մանրամասները՝ տեսանյութում: