Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Հովհաննես Մանուկյանն ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: Այս մասին 1lurer.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գագիկ Աբաջյանը: