Հուլիսի 10-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1364 նոր դեպք՝ հայտնում է aliq.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 423 մարդ, մահացել է 22 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 376 200 դեպք, ապաքինվել է 358 227 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 443:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 33 629 փորձարկում, այդ թվում 17 883-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 15 746-ը՝ ՊՇՌ թեստով:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 296 074 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6 488 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 77 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 364 պացիենտ, քովիդ հյուրանոցներում գտնվում է 909 անձ: