Փակ տարայում մի քանի տարվա հետազոտության արդյունք է: Կենսաբանական գիտությունների թեկնածուն ուսումնասիրում է կաթնաթթվային բակտերիաների աճը, կենսունակությունը և էլեկտրոնային փնջի ազդեցությունը մանրէաբանության բնագավառում:
Լուսինե Մաթևոսյան (կենսաբանական գիտությունների թեկնածու) - Կաթնաթթվային բակտերիաները բակտերիաներ են, որոնք մենք մեկուսացնում են տարբեր կաթնամթերքի նմուշներից:
Հատուկ լույսի տակ հետազոտում է Հայաստանի տարբեր շրջանների կաթնամթերքից անջատված բակտերիաները, նրանց ռադիոզգայունությունը: Գիտականորեն պետք է հասկանալ՝ ճառագայթումների չափից կախված՝ բակտերիաները ճնշվո՞ւմ են, բազմանո՞ւմ, թե՞ նոր հարուցիչներ առաջացնում:
Լուսինե Մաթևոսյան - Հաջորդ քայլով, օրինակ, փորձ ենք անելու ուսումնասիրել տարբեր խթանիչ նյութերի ազդեցությունը, օրինակ՝ մետաղականիոնների, վիտամինների:
Ստացված տվյալները հիմք են դառնալու՝ ապացուցելու բակտերիաների վտանգավորության աստիճանը, ստանալու կենսապատրաստուկ, որն անվտանգ կլինի մարդկանց համար ճառագայթային թերապիայի ընթացքում:
Լուսինե Մաթևոսյան - Մարդու օրգանիզմը ավելի քիչ ենթարկվի այդ ճառագայթման դոզաների ազդեցությանը, և մարդու իմունիտետն ավելի ամրապնդվի:
Ի՞նչ ենք ուտում, և ի՞նչ հնարավոր վտանգներ կարող են լինել. սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնում, որպես զարգացող գիտության նոր ուղղություն, ուսումնասիրում, մշակում են ոլորտի մեթոդաբանությունը:
Դավիթ Պիպոյան (Սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար) - Ռիսկի գնահատման գործընթացում կարևոր է ոչ միայն սննդի մեջ աղտոտությունը, այլև սննդի սպառման առանձնահատկությունը:
Աշխատում են երկու խմբով. մեկում ընդգրկված են մասնագետներ սննդի ոլորտից, թունաբանությունից, սննդի քիմիայից: Մյուս խումբն զբաղվում է սոցիոլոգիական հետազոտություններով, սննդի սպառման առանձնահատկություններով: Հետո տվյալներն անցնում են վիճակագրական մշակում:
Դավիթ Պիպոյան - Այսինքն՝ որպեսզի կարողանանք գնահատել սննդի ռիսկը, պետք է ունենանք և՛ սննդի փորձաքննության տվյալները, և՛ սննդի սպառման քանակները:
Թիրախային հետազոտության հիմքում ռիսկի գնահատումն է՝ իրականացվում է բնակչության սննդի սպառման արդյունքում առաջացող վտանգների հետազոտություն: Օրինակ՝ հետազոտում են հավի միսը հում, խաշած և խորոված վիճակներում: Ամբողջ ուսումնասիրությունն իրականացնում են ժամանակակից սարքերի միջոցով, որոնք ձեռք են բերել միջազգային դրամաշնորհներով:
Դավիթ Պիպոյան - Այս սարքը որոշում է սննդի մեջ տարբեր քիմիական վտանգներ, հակաբիոտիկների պարունակություն, սնկային թույների միտոտոքսինների չափը:
Դավիթ Պիպոյանի խոսքով՝ Հայաստանում սննդի մեջ կան հնարավոր բոլոր ռիսկերը: Որպես օրինակ նշում է ձկնաբուծությունը՝ կերակրումից մինչև արհեստական ջրամբարներում աճեցման պայմաններ:
Դավիթ Պիպոյան - Բացահայտեցինք, որ մեր հանրապետությունում ձկնաբուծության մեջ լայնորեն կիրառվում են այնպիսի նյութեր, որոնք երաշխավորված չեն անասնաբուժության և ձկնաբուծության ոլորտում կիրառության համար:
Մի կողմից չափում են հանրային առողջապահական ռիսկը, մյուս կողմից գնահատում են սննդամթերքի անվտանգության խնդիրները, որոնք կարող են խոչընդոտ լինել արտահանման ժամանակ: Հետազոտել և գնահատել են նաև ծանր մետաղները հացահատիկային կուլտուրաներում: Սննդի ռիսկի գնահատումը գիտականորեն պարտադիր է առողջապահության, առևտրի համաշխարհային կազմակերպությունների համար: Կարճ ասած՝ հետազոտում են այն ամենը, ինչը սպառում է քաղաքացին: