Բռնցքամարտի միջազգային օրվան նվիրված միջոցառումները հուլիսի 22-ից տեղափոխվել են օգոստոսի 27-ը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը՝ հղում անելով մարզաձևի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլյովին:
Նպատակ կա, որ AIBA-ի կազմում ընդգրկված բոլոր 203 երկրների մարզիկները, շուրջ 75 հազար բռնցքամարտիկ, միաժամանակյա մարզում անցկացնեն: Այն յուրատեսակ բարձրագույն նվաճում կլինի և հնարավոր է գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
2018 թվականից բռնցքամարտի միջազգային օրը նշվում է հուլիսի 22-ին: