Բելգիական 4 կազմակերպություն կոչ էր արել դադարեցնել տեղական արտադրության ռազմական տեխնոլոգիաների տրամադրումը Թուրքիային: Այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար նրանք շրջանային իշխանություններին սպառնացել էին դատարանով:
Բելգիական կազմակերպությունների կոչի, դրա պաշտոնական արձագանքների և հայ-բելգիական հարաբերությունների մասին Սյուզի Մուրադյանը զրուցել է Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Դավիդյանի հետ: