Հայաստանն ապահով երկիր է Նիդերլանդներից ճամփորդողների համար: Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:
Նշվում է, որ Նիդերլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդների» բաժնում Հայաստանը նարնջագույն գոտուց տեղափոխվել է դեղին գոտու երկրների ցանկ։
Համաձայն նոր որոշման՝ Նիդերլանդներից Հայաստան ճամփորդողները վերադառնալիս ազատվում են Covid-19 թեստի պատասխան ներկայացնելու և ինքնամեկուսացման նախկինում գործող պահանջներից։