Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունից Աշիկ Գրիգորյանի գլխավորած Հայաստանի պատանեկան հավաքականը կվերադառնա 3 բրոնզե մեդալով:
Հայաստանի մարզիկներից բրոնզե մեդալակիր են դարձել 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը, 48 կգ քաշային «Սևան մարզական միության» սան Սամվել Գրիգորյանը և 75 կգ քաշային Վլադիիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Համլետ Ադամյանը: