ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչի հետ քննարկել է Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում առկա գյուղատնտեսական խնդիրները, զարգացման հնարավորությունները և համագործակցության շրջանակներում հնարավոր համատեղ ծրագրերը։