Եթե Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչի արտահերթ ընտրությունների արդյունքները, դա կլինի սահմանադրական կարգի տապալում և ոտնձգություն ժողովրդի իշխանության դեմ: Դատարանի մոտ կուսակիցների հետ իրականացրած ակցիայի ընթացքում հայտարարեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը;
Հունիսի 20-ի արտահերթի արդյունքները բարձր դատարանում վիճարկում է ոչ միայն Ռոբերտ Քոչարանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, այլև «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները, «Պատիվ ունեմ» դաշինքը: Չորս դիմումները միավորվել են և քննվում են այսօր մեկնարկած նիստում: Արման Բաբաջանյանի համար տարակուսելի է, որ այս ուժերը վիճարկում են ընտրության արդյունքները;
Պատգամավորը հույս ունի, որ դատարանը զերծ կմնա քաղաքական ազդեցությունից: Ասում է՝ անհանգստացնող է այն, որ դատավորներից մի քանիսն իրենց բացահայտ համակրանքն արտահայտել են նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական արդյուքներով՝ «Քաղաքացիական պայմանագիրն» արտահերթ ընտրություններում ստացել է քվեների 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09: Արդյունքները վիճարկող «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցություններն անցողիկ շեմը չեն հաղթահարել: Շեմը չի հաղթահարել նաև «Պատիվ ունեմ» դաշինքը, սակայն խորհրդարան է անցել օրենքի ուժով: