Սահմանադրական դատարանի 9 դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ: Մինչ այդ դատավորները մոտ 1 ժամ քննարկում էին, թե ինչպես պետք է ընթանա բուն դատավարությունը: Խոսքն այն մասին է, թե ինչ հերթականությամբ և ինչ տևողությամբ պետք է ելույթ ունենան կողմերը, լսվեն նրանց պատասխանները: Այս մասին հաղորդում է Սահմանադրական դատարանում աշխատող «Լուրերի» թղթակից Անուշ Մուրադյանը:
Թե երբ կվերադառնան դատավորները խորհրդակցական սենյակից, ժամ չի հրապարակվել: