Սահմանադրական դատարանում նիստն ավարտվել է, բարձր դատարանի անդամները խորհրդակցության սենյակ են գնացել: Քննարկում են ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի առաջարկը:
Ըստ նրա՝ բարձր դատարան պետք է հրավիրվի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
Թովմասյանը պնդել է, որ անձամբ Արմեն Սարգսյանից պետք է պարզել, թե ինչպես է խորհրդարանի արտահերթ ընտրության օրը նշանակվել հունիսի 20-ին: