Շվեդիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով մահացել է ինը մարդ: The Guardian-ի փոխանցմամբ՝ օդանավում եղել են ութ պարաշյուտիստ և մեկ օդաչու:
Շվեդիայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ օդանավի բոլոր ուղևորները զոհվել են: Օդային փոխադրամիջոցն օդ բարձրանալուց հետո Օրեբրոյի օդանավակայանի թռիչքուղու մոտ կործանվել է և գետնի հետ հարվածից բռնկվել:
Շվեդիայի վարչապետը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ խորապես վշտացած է ավիավթարի մասին ողբերգական լուրից: