Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ներկայացրել Տիգրան Սահակյանին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-98 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանին նշանակել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- նշված է նախագահի հրամանագրում: