ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հորդորում է խոտով գերբեռնված և ոչ ստանդարտ չափսեր ունեցող բեռնատարների երթևեկը չիրականացնել Դիլիջանի թունելով‚ քանի որ վնասվում է թունելի կահավորանքը‚ և առաջանում են վթարային իրավիճակներ. տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: