Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն աջակցում է Բարեկամության կամրջի կառուցման աշխատանքներին, ինչն ուղղված է Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանային կապի բարելավմանը:
Թբիլիսիից 60 կմ և Երևանից 200 կմ հեռավորության վրա Սադախլո-Բագրատաշեն անցակետի կամուրջը հիմնական անցման կետն է:
10.3 մլն եվրո արժողությամբ նախագիծը տարածաշրջանային նախաձեռնություն է՝ ուղղված սահմանային ենթակառուցվածքների արդիականացմանն ու ԵՄ չափանիշներին համապատասխանեցմանը:
Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիրը նպատակ ունի վերակառուցել առկա ենթակառուցվածքները` միջազգային չափանիշներին համապատասխանելու, ինչպես նաև հայ-վրացական սահմանին Հայաստանի երեք սահմանային հսկողության օբյեկտներում նոր շենքեր կառուցելու համար:
Կամուրջը Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի միջսահմանային բաղադրիչն է: Այն նախատեսված է ավարտել 2022-ի վերջին:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է Հայաստանում: Բանկը 189 նախագծերով ավելի քան 1.51 մլրդ եվրոյի ներդրում է կատարել Հայաստանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ հատվածներում: Այդ ներդրումների 90 տոկոսն արվել է մասնավոր հատվածում: