Հայաստանում նախատեսվում է 6 ամսով երկարաձգել կարանտինը: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Կարանտինի մասին որոշման նախագիծը կառավարությունում է: Կարծում եմ՝ այսօր դրա երկարացման որոշումը կկայացվի: Միանշանակ պետք է երկարացվի: Կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառել: Այո՛, 6 ամսով կարանտինը կերկարաձգվի»,- ասաց Ավանեսյանը:
Ավանեսյանը նշեց, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում կառավարելի է, բայց առջևում ուսումնական գործընթացի մեկնարկն է, ինչը ռիսկեր է պարունակում: