Իրավապահները խուզարկում են Սյունիքի մարզի Որոտան համայնքի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանի տունը։ Պաշտոնական մանրամասներ այս պահին հայտնի չեն:
Երեկ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկել էին նաև Քաջարան համայնքի ղեկավարի բնակարանը, գործողություններ էին իրականացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: