ԱՄՆ ռազմական առաքելությունն Աֆղանստանում կավարտվի օգոստոսի 31-ին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը տեղի ունեցած ելույթի ժամանակ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Երբ ես հայտարարեցի մեր զորքերի՝ ապրիլին դուրսբերման մասին, ես ասացի, որ զորքերը դուրս կբերենք մինչև սեպտեմբեր: Մենք այդ նպատակին հասնելու ճանապարհին ենք: Մեր առաքելությունն Աֆղանստանում կավարտվի օգոստոսի 31-ին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Բայդենը նշել է, որ զորքերի դուրսբերումը կատարվում է անվտանգ և նախատեսված կարգով. առաջնահերթությունն այնտեղից հեռացող զինվորականների անվտանգությունն է: Այս իրավիճակում արագությունն անվտանգություն է նշանակում: