Ջանք չենք խնայում համավարակի ընթացքում աջակցելու Հայաստանի առողջապահության ոլորտին և ապահովելու անվտանգ պատվաստանյութերով: Այս մասին նշեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում:
«Աշխատում ենք մեր անդամ պետությունների հետ, որպեսզի լրացուցիչ պատվաստանյութեր հասցնենք Հայաստանին: Պատվաստումների առումով ընդգծեմ՝ այս համավարակը չի ավարտվի, քանի դեռ բոլորը պատվաստված չեն: Մեզ անհրաժեշտ է, որ բոլորը գնան և պատվաստվեն: Հորդորում եմ Հայաստանի ժողովրդին, որ գնան ու պատվաստվեն»,- ասաց Վարհեին: