ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ հայտարարության ժամանակ անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:
Նրա խոսքով՝ որպես առաջնահերթ գերակայություն՝ կարևորում են Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց միջազգային մարդասիրական իրավունքի ուժով, առանց նախապայմանների անհապաղ վերադարձը:
«Այն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»,- ասաց Մհեր Գրիգորյանը: