Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ․ աշնանը Հայաստան տեղափոխված 14000 անձ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից հուլիս ամսվա ընթացքում միանվագ կստանա 68000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 952 միլիոն ՀՀ դրամ)։
Միանալով ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ․ աշնանը Հայաստան տեղափոխված դրամական աջակցության ՀՀ Կառավարության ծրագրին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցությունը հատկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ։
Ծրագրում ընդգրկվելու համար տեղահանված անձինք գրանցվել են նախապես՝ համապատասխան հայտ լրացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման ծառայության կայքէջում (www.dimum.ssa.am)։