Եվրախորհրդարանը լիագումար նիստում բանաձև է ընդունվել, որով քննադատում է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների, մասնավորապես, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության վրա ճնշումները՝ փոխանցում է Infoteka24-ը:
Որոշումը հավանության է արժանացել քրիստոնեա-դեմոկրատների, սոցիալ-դեմոկրատների, լիբերալների, կանաչների և աջ կուսակցությունների կողմից: Բանաձևին կողմ է քվեարկել 603, դեմ՝ 2, ձեռնպահ է մնացել 67 պատգամավոր:
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների վրա աճող ճնշումները բանաձևում որակվել են որպես մտահոգիչ: Նշվում է, որ այդ ճնշումները ուղղակիորեն կապված են երկրում մարդու իրավունքների մտահոգիչ իրավիճակի և օրենքի խախտման հետ: