Աշնանը Հայաստանը ձեռք կբերի «Ջոնսոն և Ջոնսոն» ընկերության 50 հազար դեղաչափ պատվաստանյութ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Այն օգտագործվում է մեկ դեղաչափով, այսինքն՝ 50 հազար հոգու համար»,- ասաց Ավանեսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանում կլինի նաև «Նովովակսի» մոտ 300 հազար դեղաչափ պատվաստանյութ: Այս պատվաստանյութն էլ ներարկվում է 2 դեղաչափով:
Ավանեսյանը տեղեկացրեց, որ պատվաստանյութերը ձեռք են բերելու «Կովակս» հարթակի շրջանակում: