Այսօր Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին այցելեց «Ինժեներիայի և կիրառական գիտությունների Թումո-ԵՄ Convergence Center» գերժամանակակից տեխնոլոգիական կրթության և արդյունաբերության ոլորտում համագործակցության նորարար հանգույցը:
Նմանօրինակ նախաձեռնություններով ԵՄ-ն հզորացնում է երիտասարդներին և սկսնակ գործարարներին հմտություններով և գիտելիքներով, ինչը նրանց համար գիտելիքահեն տնտեսության ոլորտում արդյունավետ մասնակցության հնարավորություն է ստեղծում. ընկերություններին տրամադրվում է աշխատուժ, որն ունակ է լուծել ապագայի խնդիրներն ու նորարարական լուծումներ մշակել ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի համար։