ԱՄՆ Կալիֆոռնիա և Նևադա նահանգների սահմանին գրանցվել է 5.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ՝ փոխանցում է USA Today-ը:
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Թահո լճից հարավ՝ առաջացնելով բազմաթիվ հետցնցումներ, որոնցից մեկի ուժգնությունը եղել է 4.6 մագնիտուդ: Նշվում է, որ սա վերջին 25 տարվա ընթացքում գրանցված ամենահզոր երկրաշարժն է:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են էպիկենտրոնից ավելի քան 100 մղոն հեռավորության վրա, երկու նահանգներում:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել: