Սահմանադրական դատարանը վերադարձել է խորհրդակցության սենյակից: Հաշվի առնելով գործի քննության սեղմ ժամկետները՝ որոշել են, որ կարող են աշխատել առանց հանգստյան օրերի: ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը առաջարկել է, որ բարձր դատարան հրավիրվի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
Թովմասյանը պնդել է, որ անձամբ Արմեն Սարգսյանից պետք է պարզել, թե ինչպես է խորհրդարանի արտահերթ ընտրության օրը ընտրվել հունիսի 20-ը: Թովմասյանի այս միջնորդությունը կքննարկվի այսօր նիստից հետո՝ խորհրդակցության սենյակում: Այսպես են որոշել ՍԴ անդամները:
«Ես ուզում եմ հանրապետության նախագահից լսել դատարանում, որ իր վրա որևէ ճնշում չի եղել, հարկադրանք չի եղել և ինքը միանձնյա որոշել, խորհրդակցել և նպատակահարմար է գտել ընտրությունները նշանակել այդ օրը: Հակառակ դեպքում ՍԴ-ն պետք է ինչ-որ կերպ անդրադառնա այդ հարցին»,- ասել է Հրայր Թովմասյանը: