ՀՀ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 1393-Լ հրամանում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։
Ըստ այդմ՝ ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ անվճար պատվաստումների քաղաքականությունը փոխվել է։
2021 թվականի հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում պատվաստումներն իրականացվելու են միայն ՀՀ-ում վերջիններիս 10 օր և ավելի գտնվելու դեպքում՝ «Աստրազենեկա» պատվաստանյութով: