Արցախի Հանրապետության մայրաքաղաքի մի շարք փողոցներում շարունակվում են բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:
Արդեն ավարտմամ փուլում են Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան կենտրոնական փողոցի բարեկարգման աշխատանքները։
Բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Ստեփանակերտ քաղաքի հին Արմենավան թաղամասում։ Ներկա դրությամբ անց են կացվում հեղեղատար և կենցաղային կոյուղիների խողովակներ, որից հետո կբարեկարգվի ընդհանուր թաղամասը։
Մայրաքաղաքի Վաղարշյան 34, 36, 38, 40 փողոցներում արդեն կառուցվել են հենապատերը, անց են կացվում կենցաղային և հեղեղատար կոյուղիների խողովակներ։ Կապալառու կազմակերպությունը «Վիրաժ» ԱԿ-ն է։
Շինաշխատանքների վերահսկողության պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է։