Շիրակի մարզի Արթիկ, Գյումրի և Մարալիկ քաղաքներում բնակվող ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ավելի քան 36,000 քաղաքացու տրամադրվել է պարենային աջակցություն՝ որպես քովիդ 19 համավարակի և 2020 թ․ պատերազմի հետևանքների չեզոքացման ծրագրերի մի մաս։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։