Դիմերեսին պատկերված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, որը գտնվում է Վատիկանում, դարձերեսին՝ մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մայր տաճարը, որը գտնվում է Երևանում:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի այս եզակի բրոնզե հուշամեդալը ստեղծելու գաղափարն առաջացավ համավարակի օրերին: «47 դիզայն» ընկերության տնօրենն ու թիմակիցները նախաձեռնեցին բրոնզե, ոսկյա և արծաթյա հուշամեդալների նախագծման ու իրականացման աշխատանքները: Անվանական հուշամեդալներն արտադրվել են սահմանափակ քանակությամբ՝ 301 հատ:
Արսեն Մելիքսեթյան («47 դիզայն» ընկերության տնօրեն) - Քանի որ մենք քրիստոնեությունը ընդունել ենք 301 թվականին, որոշեցինք հենց 301 օրինակով արտադրվեն հուշամեդալները:
Հուշամեդալին կից կա նաև քառալեզու գիրք:
301.life-ում հնարավոր է ծանոթանալ հուշամեդալի ամբողջ պատմությանը: Թիմը փնտրել է այն ամենն, ինչն առնչվել է Լուսավորչին: Գտել են նրա անունը կրող շուրջ 50 եկեղեցիներ՝ աշխարհի տարբեր հատվածներում: Հուշամեդալի վաճառքի հասույթի մի մասը բարեգործական նպատակով է ծախսվելու. թիմի սկզբունքն է:
Արսեն Մելիքսեթյան - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, 301. Համարը գտնվելու է Սուրբ Մայր Աթոռ Էջմիածնում թանգարանում և կարող են այցելել մեր կայք 301 և պատվիրել:
Երևանի 2800 ամյակին՝ Արգիշտի առաջինի պատկերով 2800 հուշամեդալի արտադրությունից մինչև՝ Կոմիտասի և ավերված վանքերի պատկերներով խորհրդանշական 1915 հուշամեդալներ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Արսենն ու իր թիմն արդեն 4 տարի է զբաղվում են հուշամեդալների արտադրությամբ։
Արսեն Մելիքսեթյան - Մոտ 13 հուշամեդալ է արտադրվել Երևանի պատմության թանգարանի , Էրեբունու թանգարանի, Ցեղասպանության թանգարանի հետ համատեղ , որոնց մեջ հենց գաղափարային դրված է պատմություն փոխանցելու, ժառանգություն փոխանցելու և մեր պատմությունը նորովի ցույց տալու գաղափարը:
Ծրագրի իրականացման աշխատանքները կատարվել են հայ մասնագետների կողմից: Արսենը շեշտում է՝ հպարտությամբ կարող ենք ասել՝ արտադրված է Հայաստանում։
Արսեն Մելիքսեթյան - Սուրբ Գրիգոր Լուսավորչին տեսիլք է եղել դա շատ կարևոր է մեր գրքերում բոլորը տեղ ունեն, որ հրեշտակները եկել են և ասել են ազգեր կգան ու կգնան մինչ հայն իր խաչով Աստծով, պատարագով անսասան պետք է մնա իբրև առաջին քրիստոնյա ազգ:
Արսենը վստահեցնում է՝ ինքն ու թիմը կանեն ամենը, որ մեր պատմական ժառանգությունը հուշամեդալների տեսքով փոխանցվի գալիք սերունդներին: