Հուլիսի 7-ին՝ Ուելսի Էբերիսթվիթ քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի «Կոնա Քուեյ»-«Ալաշկերտ» հանդիպումը։ Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
19-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին հաշիվը՝ 31-ամյա անգլիացի հարձակվող Քրեյգ Քարանի գոլի շնորհիվ։ Առաջին խաղակեսում «Ալաշկերտի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Դավիթ Խուրցիձեն՝ մրցակցի դարպասը գրավելով 21-րդ և 45-րդ րոպեներին։
79-րդ րոպեին Ջորջ Հորանի գոլն իր թիմին փրկեց պարտությունից։ Թիմերի միջև կայանալիք պատասխան հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 14-ին։