Հայաստանում առ այսօր իրականացվել է 97 հազար 711 պատվաստում: Պատվաստումների թվի աճ արձանագրվել է երեկ՝ մեկ օրում պատվաստվել է 5416 մարդ:
Անահիտ Ավանեսյան (առողջապահության նախարարի պաշտոնակատար) - Մենք այս տեմպը պետք է պահպանենք աճի: Եթե երկու երեք շաբաթ առաջ մենք մինչև 2000 պատվաստում էինք իրականացնում ապա արդեն իսկ նկատելի է աճի տեմպը: Այս ցուցանիշի աճը կապված է նաև առաջին պատվաստումը ստանալու հետ, ինչը խոսում է նախ քաղաքացիների մոտ վստահության մեծացման պատվաստումների նկատմամբ:
Պատվաստման մեկ օրվա ցուցանիշը վարչապետի պաշտոնակատարը ռեկորդային է համարում, նշում՝ պետք է պահել բարձր ցուցանիշը՝ հաշվի առնելով նաև աշխարհում պատվաստումների հանդեպ վստահության աճը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Մեր դռնփակ խորհրդակցություններից մեկի ժամանակ Ավինյանը շատ լավ միտք արևտահայտեց և ես ուզում եմ այդ միտքը բարձրաձայնել , որ մենք 97 711 հազքար պատվաստաման դեպքից չունենք որևէ այնպիսի բարդություն որը կարող էր դառնալ քննարկման առարկա: Կարող է մի քիչ ասվածը կոպիտ հնչի պարոն Ավինյանի 97711 պատվաստման դեպքերից մենք չունենք ոչ մի մահվան դեպք, բայց 97711 կորոնավիրուսի դեպից մենք ունենք մինիմում 2000 մահվան դեպք: Այսինքն սա շատ կարևոր արձանագրում է:
Ավանեսյանի խոսքով՝ ամենօրյա ռեժիմով աշխատում են այլ պատվաստանյութեր ներկրելու ուղղությամբ: Մինչ այդ Հայաստանում առկա երեք պատվաստանյութերով քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել, ընտրության հարցում ազատ են:
Անահիտ Ավանեսյան - Կարող է ցանկացած անձ մոտենալ իր պոլիկլինիկա կամ իր նախընտրած պոլիկլինիկա կամ շարժական կետ և 10 րոպեի ընթացքում ստանալ պատվաստումը և անցնել իր ընթացիկ գործերին:
Հայաստանում նաև օտարերկրացիների պատվաստումների ակտիվություն է նկատվում:
Անահիտ Ավանեսյան - Սա ևս մեկ անգամ շեշտում է, թե ինչքան կարևոր է, որ երկրում առկա են պատվաստանյութերը, պետությունն ամեն ջանք թափել է դրանք ապահովելու և անվճար կերպով քաղաքացիներին տրամադրելու և ես գուցե պետք է նշե, որ մեր քաղաքացիները տեսնելով օտարերկրացիների էսպես բուռն ռեսակցիան ևս պետք է ոգևորվեն, գնահատեն և ավելի հակված լինեն օգտվելու այդ բարիքից:
Պատվաստման համար հերթերի խնդիրը մեղմելու նպատակով որոշվել է՝ այսուհետ պոլիկլինիկաները կսպասարկեն միայն Հայաստանի քաղաքացիներին, մեր երկրում կացության իրավունքով բնակվողները, արտասահմանից ժամանած անձինք կարող են պատվաստվել շարժական կայաններում: