ՀՀ Սահմանադրական դատարանում «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության, «Հայոց հայրենիք» կուսակցության, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից ԿԸՀ ներկայացվել են դիմումներ, որոնցով վիճարկում են 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները:
Որոշման նախագծի համաձայն՝ առաջարկվում էր լիազորել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին և ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանին՝ ՍԴ-ում մասնակցելու 4 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա 2021 թվականի հունիսի 27-ի, ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործերի դատաքննությանը:
ԿԸՀ արտահերթ նիստում նախագիծն ընդունվեց: