Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության 2021 թ. որպես առաջնահերթություն դիտարկված ծրագրերի իրականացման շրջանակներում Օձունի հեռուստակայանում կատարվել են հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների պաշտպանիչ հակակոռոզիոն շերտի վերականգնման և ներկման, շրջակայքի շինաղբից մաքրման և բարեկարգման աշխատանքներ։
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության տնօրինությունը խստորեն հետևում է, որպեսզի շինարարության ընթացքում օգտագործվող բոլոր նյութերը և սարքերը համապատասխանեն ՀՀ տարածքում գործող նորմերին և ստանդարտներին` ապահովելով աշխատանքների բարձր որակ՝ տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը: