Խուզարկություն է կատարվել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում: Խուզարկություն է սկսվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Քիչ անց մեկ այլ գրառմամբ էլ նա հայտնել է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Փարամազյանին տեղափոխում են Երևան: